Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:
«Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մեծ հաջողություններ է մաղթել պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: