
Երևանի 2800 ամյակի այգին մեկ ամսում դարձել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրված վայրերից մեկը: Դժվար է նկարագրել այս մեկ ամսվա ընթացքում այգու տասնյակ հազարավոր այցելուների ապրած ուրախությունը: Այն երեկոյան Երևանի ամենամարդաշատ վայրն է դարձել:
Այգու ամենաբարձր գնահատականը ժողովրդի սերն է: Այցելուները նկատում են, որ այգին դրական
մթնոլորտ է ձևավորել քաղաքում: Այսօր սա մայրաքաղաքի միակ վայրն է, որտեղ կարելի է անվճար ուրախանալ:
Մանրամասները` տեսանյութում: