
ՀՀ Լոռու մարզի Քարաձոր համայնքում երեկ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին: Առաջադրված թեկնածուները երեքն են եղել`անկուսակցական Խաչատուր Հովակիմյանը, որը հավաքել է 65 ձայն, անկուսակցական Վալենտին Սարգսյանը`34 ձայն: Իսկ ահա երրորդ`ՔՊ-ական թեկնածուն Հրանուշ Ռոստոմյանն է, որը, հավաքելով 75 ձայն, ընտրվել է համայնքի ղեկավար:
Տեղեկացնենք, որ Քարաձոր գյուղն այս տարվա մարտի 11-ից ոչ համայնքի ղեկավար ուներ, ոչ էլ ավագանի:
Նշենք, որ նույն օրը նրանք բոլորն էլ իրար հետեւից հրաժարականի դիմում էին գրել ու հայտարարել, որ այլեւս չեն աշխատելու իրար հետ:
Արարատ Մատինյանը 14 տարի գյուղապետ է աշխատել: Բայց թավշյա հեղափոխությունից հետո ինչպես ՀՀ շատ համայնքներում, այնպես էլ Քարաձորում, բնակիչները սկսեցին դժգոհել գյուղապետի աշխատանքից`միաժամանակ պահանջելով նրա հրաժարականը:
Իսկ բնակիչները Արարատ Մատինյանին մեղադրում էին գյուղապետարանի բյուջեն անարդյունավետ ծախսելու մեջ: Ավելին, պարզվում է Լոռու մարզպետարանը պարբերաբար գյուղապետից պահանջել է հարկերը 100 տոկոսով հավաքագրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված Վալենտին Սարգսյանը նախկին գյուղապետ է եւ մշտապես ընտրություններին պայքարել է Արարատ Մատինյանի դեմ:
Բայց այս ընտրություններին Վալենտին Սարգսյանին դարձյալ բախտ չի վիճակվել գյուղապետ ընտրվել: Նրան հաղթել է ՔՊ-ական կին թեկնածուն:
Սյունէ Համբարձումյան