
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում խոսեց Աբովյանում կայացած ընտրությունների մասին: Նրա խոսքով` հաղթել է աբովյանցին:
Լրագրողի հարցին` ավելի արդար չէ՞ր լինի, եթե ԲՀԿ-ն առաջադրեր թեկնածուին անձամբ, ոչ թե պարզապես աջակցեր վերընտրված քաղաքապետին նախընտրական քարոզարշավին, Ծառուկյանն արձագանքեց. «Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ է քարոզարշավին»:
Ճշտող հարցին` այսինքն արդյունքներն ավելի՞ մեծ կլինեին, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Դուք դրանում կասկածո՞ւմ եք»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: