ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անբուժելի հիվանդության պատճառով խաղող քիչ կուտենք. ինչի մասին են ահազանգում խաղողագործները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակչուհի Ռիմա Դավթյանն ունի մեկ հա խաղողի այգի:

Նրա խոսքով, կա մի հիվանդություն, որը բնակիչների շրջանում հայտնի է որպես խաղողի քաղցկեղ, անհանգստացնում է բնակչությանը, քանի որ Արեւիկ գյուղը հիմնականում զբաղվում է խաղողագործությամբ:

ArmLur.am-ի հարցին` ի՞նչ միջոցներով են պայքարում այդ հիվանդության դեմ, խաղողագործն ասաց, որ պայքարի միջոց չկա: Ի դեպ, նրա այգին եւս տուժել է այդ հիվանդությունից: Ինչի պատճառով էլ Ռիմա Դավթյանն իր այգուց նախորդ տարի հավաքել է 4 տոննա խաղող`25 տոննայի դիմաց: Բացի այս, արեւիկցի խաղողագործը իրացման խնդիր եւս ունի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս