Պարզվում է՝ Հայաստանում կան միջին օղակի չինովնիկներ, որոնց անունը հասարակության լայն շերտերը չգիտեն, բայց նրանք իրենց ունեցվածքով չեն զիջում հայտնի պաշտոնյաներին: Օրինակ` ՀՀ ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Թելման Ասատրյանը, որի դրամական մջոցները անցած տարեվերջին կազմել են 15 հազար եվրո, 97 հազար դոլար եւ 14.5 մլն դրամ։
Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմում է 918 հազար դրամ,եւ տրված փոխառությունների դիմաց ստացած 1000 դոլար տոկոսը։ Իսկ, ահա, նրա կնոջ` Լիլիթ Ասատրյանի դրամական միջոցները կազմում են 156 հազար դոլար, 47 հազար եվրո, 21 մլն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ նրա եկամուտը՝ աշխատավարձը, ամսական կազմել է 47 հազար դրամ։
Սյունէ Համբարձումյան