
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հունիսի 5-ին որոշում է ընդունել պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 5 քաղաքացիների սոցիալական աջակցություն տրամադրելու մասին: Այդ նպատակով միանվագ դրամական օգնություն է տրամադրվել ընդհանուր 830 հազար դրամի չափով։ Աջակցության գումարը տրվելու է անկանխիկ, բանկային համակարգի միջոցով։
Նախկինում Տավուշի մարզպետի կողմից սոցիալական աջակցության դեպքում մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները: 2019թ. փետրվարի 6-ից որպես մարզպետ պաշտոնավարող Հայկ Չոբանյանի որոշումներում չեն նշվում դրամական աջակցություն ստացած, օգնության կարիք ունեցող քաղաքացիների անունները։