Վանաձոր քաղաքի բնակչին դանակահարել էր դատախազին թալանողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ քննչական կոմիտեի` հունիսի 7-ին՝ ժամը 00:37-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել,որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի մի բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: «Ժողովուրդ» օրաթերթին առաջին հայացքից սովորական թվացող այս դանակահարության վերաբերյալ ուշագրավ փաստեր են հայտնի դարձել:

Մասնավորապես իրավապահները պարզել են, որ բնակչին դանակահարել է Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանից գողություն կատարած անձանցից մեկը, որին դատարանից ազատ էին թողել: Եւ հիմա իրավապահները փնտրում են նրան: Նշենք, որ մարզի դատախազի տունը փորձել էին թալանել 4 անձ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներԱնդրանիկ Ա.-ն, Գեւորգ Մ.-ն, Սամվել Հ.-ն եւ Արմեն Հ.-ն: Նրանցից մեկն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ: 4-ին համար էլ դատարանը խափանման միջոց չէր ընտրել կալանավորումը, եւ նրանք ազատության մեջ են:




Լրահոս