Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, գրում է hetq.am-ը:

ՀՔԾ-ի hetq.am-ի աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ տեղեկությունը չի մեկնաբանում: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի առկայության մասին լրագրողների հարցին ի պատասխան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ չի մեկնաբանում այդ լուրը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս