Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը երեկ անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանի մեքենայի եւ տան հրկիզման դեպքին: Ինչպես հայտնի է, Սարիբեկյանի մեքենան եւ տան մի հատվածն այրելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. Սարիբեկյանը ճանաչվել է տուժող:
Նշանակվել է դատահրդեհատեխնիկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություն, սակայն դեռեւս կասկածյալ ներգրավված անձ չկա: Իսկ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ասել է, որ նախաքննական մարմինը դիտարկում է 4 հիմնական վարկած, որպես վկա հարցաքննվել է մոտ 20 հոգի:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին այս գործով մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեր տեղեկությունների` իրավապահները հարցաքննել են միայն այդ տարածքում ապրող բնակիչներին, որոնք իրավապահներին հայտնել են, որ ձայներից ու ծխի հոտից են դուրս եկել փողոց, այլ բան չեն տեսել: Ի դեպ, նախաքննական մարմինը, անգամ հարցաքննելով բնակիչներն, որեւէ հետքի վրա դուրս չի եկել:
Մանրամասները` տեսանյութում