Ամերիաբանկում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ամերիաբանկի համագործակցության մասին պայմանագրի ստորագրման արարողությունը:
Ամերիաբանկը միացավ ֆուտբոլի ֆեդերացիային որպես գլխավոր գործընկեր: Պայմանագրի ստորագրումը սկիզբ դրեց ֆեդերացիայի և Բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը: Ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործակցությունը խթանելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը: Բանկի աշխատակիցները մեծ ոգևորությամբ դիմավորեցին նաև Հայաստանի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլիին, այս հանդիպման վերաբերյալ տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.