Ինչպես արդեն հայտնել էինք` երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում:
Խաչեն գետում լողալիս, ջրահեղձ էր եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ. ծնված Հրանտ Առաքելյանը:
Դեպքի առթիվ АrmLur.am-ը զրուցել է Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի ղեկավար Մարինա Հարությունյանի հետ:
«Դեպքը մեր համայնքի տարածքում է եղել, բայց այդ երեխան Մարտակերտից է, ընկերների հետ քննություններից հետո եկել են գետը լողանալու, գետը կատաղել է, մտել են ջուրը, երևի չի կարողացել լողանալ ու այդ դեպքը տեղի է ունեցել»,-ասաց նա:
Տիկին Հարությունյանի խոսքով` գետում խեղդված երեխայի հոր անունը Քաջիկ է:
Հավելենք, որ Հրանտ Առաքելյանը բազմազավակ ընտանիքից էր:
Լիդա Եղիազարյան