Ռուսաստանը միշտ կլինի Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը. «Մենք, բնականաբար, ակնկալում ենք այդ հանդիպմանը ՌԴ նախագահի այցը Հայաստան»:

Դեսպանը նաև նշեց, որ Ռուսաստանում ուշադիր հետևում են այն իրադարձություններին, որոնք ընթանում են Հայաստանում. «Մեզ համար Հայաստանը եղբայր պետություն է: Մենք կարծում ենք, որ իմաստուն հայ ազգը կարող է լուծել իր առջև ծառացած խնդիրները, իսկ Ռուսաստանը եղել է, կա ու կլինի Հայաստանի կողքը»:




Լրահոս