«Ժողովուրդ» օրաթերթն ու «Armlur.am»-ն այսօր անդրադարձել են օրեր առաջ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործին, նշելով, որ թերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործով շոշափվում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի անունը, և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կապ ունի այս իրավիճակի հետ:
Արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարում է, որ նախարար Զեյնալյանին առնչվողը իրականության հետ որևէ կապ չունի, ապատեղեկատվություն է:
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, ակնկալում ենք օրաթերթում և կայքում հրապարակել դրա հերքումը: