
Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Աուրա» գիշերային ակումբում տևական ժամանակ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Կեսգիշերն անց քաղաքացի Կարեն Կարապետյանը, ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է մտել ակումբի տնօրեն Լիլիթ Խաչատրյանի հետ: Վիճաբանությունն այն աստիճան է թեժացել, որ տղամարդը սկսել է սեռական բնույթի հայոյանքներ հնչեցնել Լիլիթի հասցեին:
Արդյունքում` վիճաբանության ձայներից տանից դուրս է եկել ակումբի հարևանությամբ բնակվող մի կին և Կարեն Կարապետյանից պահանջել` դադարեցնել հայոյանքներ տալը: Սակայն գինովցած տղամարդը հիմա էլ սկսել է այդ կնոջ հետ վիճաբանել: Ավելին, փողոցում հավաքված անձանց ներկայությամբ 2 անգամ ոտքով հարվածել է կնոջը:
Կարեն Կարապետյանին խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: