
Վերջին շրջանում ավտոմեքենաների գները բավականին բարձրացել են: Ըստ մասնագետների` հիմնականում թանկ վաճառվում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են:
Նկատենք, որ մարդիկ սկսեցին մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ` 2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է` ըստ շարժիչի հզորության:
Արդյունքում մոտ 6 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը: Մեքենաների մաքսազերծումը կիրականացվի ԵՏՄ դրույքաչափերով, ինչը նշանակում է, որ երրորդ երկրներից մեքենաների մաքսազերծման վճարը կբարձրանա, ընդ որում` երեք տարեկան եւ ավելի մեքենաներինը` կտրուկ:
ArmLur.am-ն այցելել է Երևանի ավտոշուկա` հասկանալու համար ինչ խնդիրներ կան, և ինչպես են տեսնում դրանց լուծումները վարորդները:
Սյունե Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան