Արցախում 2020 թվականին սպասվող նախագահական ընտրություններից առաջ և Հայաստանի իշխանությունների անթաքույց քննադատությունից հետո Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանը այսօր մի քանի հրամանագրերով կադրային փոփոխություններ է կատարել:
Մասնավորպես, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել է Վիտալի Բալասանյանը, նախկին Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Արտակարգ իրավիճակների նախարարի փոխարեն կզբաղեցնի Արցախի ոստիկանապետի պաշտոնը:
Նշենք, որ Արցախի նախագահ դառնալու իր հավակնությունները բարձրաձայնած Վիտալի Բալասանյանն ավելի վաղ արած հայտարարություններով անվստահութուն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի` ղարաբաղյան հարցով վարած բանակցությունների մասով և իր աջակցությունն էր հայտնել երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին: