«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մեծ աժիոտաժ է տիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Բանն այն է, որ շաբաթ օրը տեղի է ունենալու ՔՊ արտահերթ համագումարը, ու կուսակցությունում քննարկում են համագումարին վերաբերող հարցերը:
Ըստ մեր տեղեկությունների` կուսակցությունում հակված չեն այդ օրը այլ կուսակցությունների հրավիրել. մի հատվածը կարծում է, որ պետք չէ որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ ներկա լինի իրենց կուսակցաշինությանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից պարզել` արդյոք այլ կուսակցականներ մասնակցելու են համագումարին: Պատգամավորն ասաց. «Մինչեւ այս պահը հրավեր չի եղել որեւէ կուսակցության»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: