Ինչ զարգացումներ կլինեն «Դրոյի գործով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դրոյի գործով» դեռ 1996թ. ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հայցերը` ընդդեմ քրեակատարողական հիմնարկների, չեն դադարում: Դեռեւս ամիսներ առաջ գրել էինք, որ Արծրունին ՀՀ վարչական դատարանից պահանջում է ստիպել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ին բավարարել իր միջնորդագիրը եւ պարտավորեցնել իրեն կիսափակ ուղղիչ հիմնարկից մեկուսացվածության առավել ցածր աստիճանի` կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխել:

Բացի այդ, նա հունիսի 10-ին կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան` այս անգամ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի եւ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դեմ: Վերջինս պահանջում է, որ ՔԿՀ-ներին ստիպեն իր կողմից դրսեւորած դրական վարքագծի համար խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումներ կայացնել: Թե ինչ արդյունքներ կլինեն, դժվար է կանխատեսել:




Լրահոս