Վեթթինգի համար կարող է նոր կառույց ստեղծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 21-ի` «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում որոշում է կայացված եղել սկսել վեթթինգի նախագծի մշակման աշխատանքներ։ Երեկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աշխատանքները լայն թափով ընթանում են, եւ նպատակն է շատ արագ ավարտել այդ գործընթացը: Խմբակցության ղեկավարը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նախագծի շուրջ կարծիքները տարբեր են, եւ չի բացառվում, որ գնան նոր կառույց ստեղծելու ճանապարհով, որն էլ պետք է իրականացնի վեթթինգը:

«Մենք ասացինք, որ ուսումնասիրություններ եւ քննարկումներ ենք արել, հիմա փորձում ենք այդ ամենը հանձնել թղթին եւ սահմանել մեզ համար, թե որ ուղղությամբ ենք գնում։ Այդ ուսումնասիրությունները տարբեր մարդիկ են արել` խմբակցության անդամներ, փորձագետներ, կառավարությունում էլ կա աշխատանք կատարած։ Մենք խնդիր ենք դրել հնարավորինս սեղմ ժամկետում անել, սակայն թե դա կլինի մեկ ամիս կամ ավել, չեմ կարող ասել։ Պետք է հստակեցնենք` այն տարբերակները, որ առկա են, որն է ավելի լավը։ Օրինակ` ո՞ր կառույցն է այն իրականացնելու, պետք է ստեղծվի՞, թե՞ գործող կառույցներից կընտրվի», – նշեց նա` ասելով, թե նախագծի շուրջ երկար են քննարկումները։

Մակունցը չբացառեց նոր ինստիտուտի ստեղծումը, քանի որ կա այդպիսի պրակտիկա, եւ այդ տարբերակը եւս կարող է աշխատել։




Լրահոս