
Դատավորների թեկնածուների կողմից Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված դատական հայցերը շարունակվում են:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` 2019թ. մայիսի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Անի Դանիելյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին կայացված քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը իր կողմից անցած համարել եւ որպես հետեւանք իր անունը ՀՀ արդարատադության ակադեմիա ուղարկվող քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառելուն պարտավորեցնել:
Դատավորի թեկնածու Աշոտ Հովհաննիսյանը եւս դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին իրեն դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակում ընգրկեն: Հետաքրքիր է՝ նորացվող ԲԴԽ-ի արձագանքն ինչպիսին կլինի: