«Սպայկա» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ֆինանսական դժվարություններին` գյուղմթերքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 46-րդ տեղում եւ պետական բյուջե վճարել 784 մլն 674 հազար դրամի հարկ ու տուրք:

Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 574 մլն 658 հազար դրամ՝ զբաղեցնելով ցանկի 48-րդ տեղը: Օրեր առաջ ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ փորձում են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին: Նա նաեւ նշել էր, որ վերջին դեպքերի հետ կապված շատ ծանր ֆինանսական հարված են ունեցել:




Լրահոս