ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում կրքերըչեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի գործունեության շուրջլուրջ աղմուկ է հասունանում, եւ չի բացառվում, որ առաջիկայում էլ Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ անդամի պաշտոնից ազատման դիմում կներկայացնի:
Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում ներքին խոսակցություններն ուլարված մթոլորտըչենխաղաղվում: Մայիսի 24-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը,հունիսի 7-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, սակայն այսքանով ԲԴԽ-ումտիրող իրավիճակը չի հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավորները, ինչպես նաեւ ԲԴԽ անդամները,լուրջ տարաձայնությունների մեջ են ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ եւ դեռ ավելին`վերջիններս դեռեւս նախկինում Գագիկ Հարությունյանին տեղեկացրել են, որ, ճիշտ է, նա Հայկ Հովհաննիսյանիհետ ճանապարհ է անցել, բայց նրան ԲԴԽ բերելըլուրջ խնդիրներ կստեղծի դատավորների եւ ԲԴԽ-ի միջեւ, սակայն Գագիկ Հարությունյանը չիլսել ԲԴԽ անդամների եւ դատավորների հորդորները: Ավելին,լուրեր կան, որ Գագիկ Հարությունյանը հեռանալուց հետոչի պատասխանում Հայկ Հովհաննիսյանի հեռախոսազանգերին:
Մեզ հասած լուրերի համաձայն` առաջիկայում չի բացառվում, որ հրաժարականի դիմում ներկայացնի ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը: Եւ քանի որ հարաբերությունները ներսում այդքան լարված են, Հովհաննիսյանըմտերմիկ շրջանումնեղսրտել է, թե հրաժարական տալուց հետո գնալու է Հայաստանից եւ բնակվելու է Սոչի քաղաքում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ անձամբ զրուցեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհանիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան,լուրեր են պտտվում, որՁեր եւ ԲԴԽ անդամների միջեւ հարաբերությունները բավականին լարված են. կա՞ նման բան:
– Եթե Դուք ինձ կոնկրետ մարդկանց անուններ եք տալու, սիրով, եթե օդում կախված լուրեր են, ես դրանք չեմ կարող մեկաբանել:
-Եվս մեկ անգամ փորձենք հասկանալ` Դուք որեւէ մեկի հետ խնդիր ունեք, թե ոչ: Կոնկրետացնեմ` դատավորների, ԲԴԽ անդամների հետ…
-Ո՛չ, ո՛չ: Մենքունենք շատ գործընկերային նորմալ հարաբերություններ բոլորիհետ:
-Դուք տեղյա՞կ եք, երբ Դուք ԲԴԽ անդամ եք դարձել, դատավորները, ԲԴԽ անդամները Գագիկ Հարությունյանին ասել են.«Թեեւ Դուք Հայկ Հովհաննիսյանի հետ ճանապարհ եք անցել, բայց նրան մի՛ բերեք ԲԴԽ. նա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու համակարգը»: Ձեզ նման խոսակցություններ հասե՞լ են:
-Ո՛չ, չեն հասել:
-Գագիկ Հարությունյանի` պաշտոնից ազատվելուց հետոլուրեր կան, որ Դուք մի քանի անգամ զանգահարել եք նրան, բայց Ձեզ չի պատասխանել: Այդպե՞ս է:
-Չգիտեմ`որտեղից եք վերցրել այդ ինֆորմացիան. եթե բացահայտեք աղբյուրը, կասեմ:
-Աղբյուրը չեմ կարող բացահայտել.Դուք զանգահարե՞լ եք, թե՞ոչ:
-Տեսեք, Դուք մի քիչ մտնում եք իմ անձնական ոլորտ հատկապես: Եթե Դուք աղբյուրը չեք բացահայտում, ես էլ այդ հարցին չեմ պատասխանում: Ես ցանկանում եմ անդրադառնալ հաջորդ հարցին, որԴուք ասացիք, թե այստեղ խոսում են, որ Գագիկ Հարությունյանը բերել է ինձ այստեղ… Տարբեր ընկալումները չեմ մեկնաբանում, ինձ,ինչպես նաեւ ԲԴԽ մյուս 4 գիտնական եւ հեղինակավոր իրավաբան անդամներին,ընտրել է Ազգային Ժողովը:
-Լավ, խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցին. խոսվում է, որ առաջիկայում հրաժարական կներկայացնեք: Նաեւ ասել եք մտերիմներիմոտ, որ գնալու եք Հայաստանից բնակվելու Սոչի քաղաքում: Արդյոք դատավորների եւ ԲԴԽ անդամների հետ այդքան լարված հարաբերություններն ու վա՞խն է Ձեզ դրդելու ազատման դիմում գրել:
-Կներեք, բայց այդ հարցը բամբասանք է ծայրից ծայր ուչի համապատասխանում իրականությանը, իսկՀայկ Հովհաննիսյանը ոչնչիցչի վախենում իր կյանքում եւ ոչ մի դժվարությունից չիընկրկում ընդհանրապես:
– Իսկ դիմում չե՞ք գրելու:
-Իսկ եթե մի օրորոշեմ հրաժարական տալ, այդ մասին օր առաջ անձամբ Դուք կիմանաք. հիմա չկա նման տրամադրվածություն, հիմա կա բեղուն աշխատանք:
-Դուք հայտարարել էիք դատավորների շրջանում կաշառքի պրովոկացիայի մասին,ուլուրեր կան, որ ԲԴԽ-ում այս Ձեր հայտարարության մասով կարգապահական վարույթ է հարուցվել կամ հարուցվելու: Դուք տեղյա՞կ եք:
-Ես չեմ լսել դրա մասին, իսկ այդ ֆեյսբուքյան ասուլիսից մեջբերումները լրատվության մեջ կիսատ էին, որովհետեւ ասել էի Վրաստանի օրինակով: Վրաստանում դրա վերաբերյալ ընդունվեց առանձին օրենք, եւ դրանից հետոամենինչ արվեց:Հիմա քանի որ ժամանակը կարճ է, եւ ես խոսում եմ ամփոփ մտքերով, ինձ թվում է, որ ունկնդրողների մեջ կան պրոֆեսիոնալներ, որոնքպետք է հասկանային, որ ես չէի կարող առաջարկել որեւէ բան, որը անօրինական է: Ես աշխատում եմ, շարունակում եմ աշխատել, ոչմեկիցչեմ վախենում, ոչ մեկին ինձ թշնամի չեմ համարում, հակառակը` իմ գործն անում եմ այնպես, որ դատավորները ունենան հարմարավետ աշխատանքի պայմաններ: Ես աշխատում եմ դատավորների համար եւ դատավորների համար աշխատելով` աշխատում եմ մեր հանրության համար, որպեսզի եթե դատավորները ունենան հարմարավետ աշխատանքի պայմաններ, հանրությունն էլ,հույսունեմ, գոհ կլինի դատարանի աշխատանքից: Եթե կա քննադատություն, վերաբերվում եմ դրան շատ առողջ, ընդունում եմ, փորձում դասեր քաղել եւ գնալ առաջ:
Քնար Մանուկյան