Armenian text to speach

Բջջային հեռախոսի հավելվածը հնարավորություն կտա ոստիկանությանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ հաղորդագրություն. Սիսակ Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Հաշվի առնելով բազմահազար քաղաքացիների պահանջը, ՃՏՊ և զոհերի ցավալի վիճակագրությունը, հետիոտների իրավունքները և համակեցության կանոնները կոպտորեն խախտելու վերաբերյալ սոցիալական ցանցերում ամեն օր հրապարակվող ահազանգերը, առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ համատեղ շրջանառության մեջ կդնեմ ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ:

Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով (որը կստեղծվի պետության կողմից) վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էլեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի: Առավել մանրամասն՝ մի քանի օրից:

Շնորհակալ կլինեմ շահագրգիռ անձանց համագործակցության, առաջարկների ու դիտողությունների համար:




Լրահոս