
Այսօր ԱԺ–ում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկումներից հետո Պաշտպանության նախարարի Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նշենք, որ այս կառույցի բյուջեի կատարողականը քննարկվում էր փակ նիստում։ Լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչ վիճակ է այս պահին սահմանին։ «Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է։ Եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ, – նշեց նա։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաեւ Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի ձևավորմանը: Նշել է. «Կարծում եմ, որ կա անհրաժեշտությունը, եթե հանրային պահանջ գոյություն ունի: Բոլոր այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել հանրության մեջ, կփարատվեն»:
Մանրամասները` տեսանյութում