Զովունի համայնքի բնակիչներն ահազանգում են. Կոտայքի մարզպետը չի՞ տիրապետում իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի պարոն մարզպետ , լինելով 1 տարի առաջ ժողովրդական , ոչ բռնի , թավշյա հեղափոխության մասնակից և սատարող , մենք բոլորս զգացինք և վերակենդանացրեցինք «ժողովուրդ» և «ժողովրդի ձայն» հասկացողությունները նախկին իշխանությունների հանդեպ , հասնելով հեղափոխությանն: Հեղափոխությունից հետո , 1 տարվա ընթացքում տեղի ունեցան ամենադժվար և ամենասպասված , 1996թ. հետո առաջին անգամ տեղի ունեցան բացառապես, առանց որևէ ճնշման , առանց բռնության և կաշառքի ԱԺ արտահերթ ընտրություններ : ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորվեց լեգիտիմ իշխանություն:

Նշանակվեցին և ձևավորվեցին ժողովրդի կողմից վստահություն վայելող նախարարներ , հանձնաժողովներ և մարզպետներ: Իշխանությունը վերադարձվեց ժողովրդին : Կրկին ամենաուժեղը , որոշում կայացնողը , ընդունողը և մերժողը , մի խոսքով՝ ամենահզորը դարձավ ՀՀ քաղաքացին: Ձևավորվեց կարգախոս «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Ժողովրդի պահանջով , ՀՀ վարչապետի հանձնարարությամբ , ԱԱԾ-ի , ՀՔԾ-ի, ՊՎԾ-ի և ՀՀ Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղի ունեցան բացահայտումներ տարբեր ոլորտներում , չարաշահումների բացահայտում և կոռուպցիայի դեմ ուժգին պայքար:

Մինչ հեղափոխությունը , նման նախադեպ եղավ Կոտայքի մարզի Զովունի համայնքում: 2016 թ. հոկտեմբերի 2-ին Զովունի համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքի ղեկավար ընտրվեց անկուսակցական Վրույր Սիմոնյանը , հաղթելով նախկին համայնքի ղեկավար՝ Սերժիկ Ավետիսյանին, որը ղեկավարել է համայնքը 18 տարի:
Ձևավորված ընտրությունների արդյունքում Զովունիի նոր համայնքի ղեկավար՝ Վրույր Սիմոնյանն և ավագանին անցան համայնքն վերակենդանացնելու , նախկինում սխալներն շտկելու , բարեկարգելու բուն գործընթացին:

Կատարվեցին բազմաթիվ աշխատանքներ , շտկվեցին բազում սխալներ , ընդունվում էին Զովունի համայնքի բնակիչների կողմից առաջարկներ և ի կատար ածվում , որոնց գործընթացներն կատարվում էին լսումների միջոցով , ավագանու նիստերին ներկա գտնվելու և հետևելու միջոցով , որոնք լուսաբանվում և տեղադրվում էին համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.zovuni-kotayk.am):
Համայնքի ղեկավարման ընթացքում Զովունի համայնքն ունեցավ բարձր ցուցանիշներ:

2017թ. նոյեմբերի 5-ին համաձայն «Վարչատարացքային բաժանման մասին» ՀՀ օրենքի Զովունի համայնքը միանալով Սարալանջ, Բուժական , Զորավան , Արագյուղ և Եղվարդ համայնքներին վերանվանվեցին Եղվարդ խոշորացված համայնքի , ստանալով վարչական շրջանի կարգավիճակ: Ընտրվեցին նոր համայնքի ղեկավար և ավագանու կազմ: Համայնքի ղեկավար ընտրվեց Նորայր Սարգսյանը : Նորընտիր ավագանու կազմում ընդգրկվեցին Զովունի գուղի 4 բնակիչ ՝ Աշոտ Ազիզյանը , Սերժիկ Ավետիսյանը , Կարեն Խաչատրյանը և Գոռ Հայրապետյանը: Զովունի գյուղի վարչական ղեկավար էր նշանակվել Վրույր Սիմոնյանը: Ղեկավարելով Զովունի վարչական շրջանը, Վ. Սիմոնյանն , Ն. Սարգսյանի կողմից ստանում էր առաջադրանքներ և հանձնարարություններ , որոնք վերջինիս կողմից պատշաճ ձեվով կատարվում էին համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի:
2017 թ. նոյեմբերից առ 24.05.2019 թ. , Զովունի վարչական շրջանի ղեկավար Վ. Սիմոնյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր ուրբաթ օր, տեղի էին ունենում համայնքի ղեկավարի հանդիպումներ Զովունի գյուղի բնակիչների հետ:

2018թ. հունիսի 1-ին, Դուք նշանակվել եք Կոտայքի մարզի մարզպետի պաշտոնում: Որպես մարզպետ , Դուք հանդիպումներ կազմակերպեցիք Կոտայքի մարզի բոլոր համայնքների բնակիչների հետ , որոնցից նաև ետ չմնաց Եղվարդ համայնքն : Հանդիպումների ժամանակ Դուք անրադարձ կատարեցիք , գնահատական տալով , համայնքի և վարչական ղեկավարների աշխատանքներին : Դուք ասացիք , որ այն համայնքն , որն չունի վերանորոգված դպրոց , մանկապարտեզ , երաժշտական դպրոց կամ մշակույթի տուն , համապատասխան համայնքի ղեկավարը կամ վարչական ղեկավարը հրաժեշտ կտան զբաղեցրած պաշտոններին:

Շրջայց կատարելով Զովունի գյուղում , Դուք հայտնեցիք , որ դուք ընդհանուր գոհ եք մնացել այցից և նշել էիք , որ Զովունին ունի բոլոր նախադրյալները «Էտալոնային» դառնալու համար: Զովունի գյուղի երաժշտական դպրոցն վերանաորոգվեց ձեր իսկ սահմանված ժամկետներում և հանձնվեց շահագործմանն :

ՔՊ թիմի ներկայացուցիչների կողմից, տարբեր հարթակներից, լուրեր էին շրջանառվում , թե Զովունի գյուղի ղեկավարումը պետք է անցնի նրանց տիրապետման տակ , որից հետո նաև Եղվարդ համայնքն: 10-15 օր հետո մենք ականատես եղանք մի զարմանալի N 67 որոշմանն , որի համաձայն, վարչական ղեկավար Վ. Սիմոնյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից :

Այս որոշումն առաջացրեց ամբողջ բնակչության մոտ շատ հարցեր:Մայիսի 30-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում համայնքի ղեկավար Ն. Սարգսյանի հետ , պարզաբանումներ ստանալու պահանջով վերջինիս արձակած կարգադրության հետ կապված: Համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել էին հետևյալ պատճառներն՝ դիմում-բողոքներ , աղբահանություն և հարկերի թերի հավաքագրում:
Բողոքներն վերաբերվում էին հիմնականում ասֆալտապատման թերի աշխատանքների հետ կապված , որոնք վարչական ղեկավարի լիազորության շրջանակներից դուրս են :

Ինչ վերաբերվում է շինաղբի թափվելուն Հրազդանի կիրճում , կցանկանամ մանրամասնել. Մինչ խոշորացումն , Զովունի համայնքի ղեկավար Վ. Սիմոնյանը առնչություն է ունեցել այդ հարցի հետ ՝ նա դիմել է Բնապահպանության նախարարություն , ՀՀ Ոստիկանություն և Կոտայքի մարզպետարան: Նաև կիրառել է վարչական տուգանք : ևս այս գործառույթներն խոշորացումից հետո մտան Եղվարդ համայնքի ղեկավարի պարտականությունների մեջ :
Ինչ վերաբերվում է հարկերի թերի հավաքագրմանն , հարկ եմ համարում նշել , որ տվյալ ցուցանիշը կազմել է մոտ 165 տոկոս գերակատարում:

Այս հակափաստարկները ներկայացնելուց հետո , բուռն քննարկումների արդյունքում առաջարկ արվեց կազմակերպել ստորագրահավաք N67 որոշումն չեղյալ համարելու նպատակով: Կարծես անճշտություններն հարթվեցին և սկսվեց ստորագրահավաք անցկացնելու գործընթացն: Մի քանի ժամ անց , մենք ականատես եղանք hraparak.am-ում լույս տեսած մի հոդվածի հետ , կապված Ձեր կարծիքի մասին այս խնդրի շուրջ: Ուշադրությամբ ուսումնասիրելով Ձեր խոսքերն ու շեշտադրումներն , Զովունիի բնակչությանը պարզ դարձավ մի բան , որ Ն. Սարգսյանի N67 որոշումն բոլորովին էլ նրա որոշումը չեր, այլ ավելի բարձր մարմնի որոշումն էր , ավելի ստույգ ՝ Կոտայքի մարզպետարանի :

Անդրադարնալով հոդվածի մեջ տեղ գտած Ձեր խոսքին , ուզում եմ հասկանամ ո՞րն է այն նշաձողը և քանի՞ հարյուր տոկոսից է այն կազմված, եթե 165 տոկոսն Դուք համարում եք ցածր ցուցանիշ:
Հրազդանի կիրճում թափվող շինաղբի մասին խոսելիս , ավելի լավ կլինի , ասեք, թե ինչ միջոցներ է ձեռնարկվել Ձեր կողմից խնդրի լուծման կապակցությամբ :

Մարզպետարանի կապը՝ Վ. Սիմոնյանի ազատման հետ կապված վերջնականապես հաստատվեց նույն օրը , երեկոյան , երբ ֆեյսբուքյան անանուն օգտատերերի կողմից սկսվեցին հարձակումներ մեկնաբանությունների տեսքով , մատնանշելով Վ. Սիմոնյանի և ավագանու անդամ Գ. Հայրապետյանի ազգականների «անօրինական» գործողություններըքննադատությունները:

Մի պահ պատկերացնենք , որ N67 որոշումն համայնքի ղեկավարինն էր միայն , ապա ինչու՞ չկա համայնքի ղեկավարի առաջադրած թեկնածուն , քանի որ Զովունի գյուղի հարկերի հավաքագրումն գտնվում է կատաստրոֆիկ վիճակում ՝ ընդամենը 165 տոկոս :
Նաև, անդրադարնալով Ձեր ասածին , թե 15 բնակիչ է մասնակցել բողոքին և այս որոշմանն կողմ է եղել 200 հոգի . Պարոն մարզպետ , մենք 1 տարի առաջ ճանապարհներ փակելով , բողոքի տարբեր ալիքներ բարձրացնելով , հասել ենք հաղթանակի ,ոչ միայն նախկին ռեժիմի դեմ , այլ նաև նախկին գործելաոճի դեմ : Ձեր այս հայտարարությունն մի պահ շոկ առաջացրեց , հիշեցնելով նախկին ռեժիմի գործելաոճը: Ձեր կողմից կրկնվեց Գալուստ Սահակյանի , Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի խոսելաոճը , թե բողոք իրականացնողների քանակը չնչին էր :Այստեղ երկու կարծիք է ձևավորվում . կամ Դուք եք ապատեղեկատվություն տարածում, կամ Դուք լավ չեք տիրապետում տեղեկատվության:

Անգամ չճանաչելով Ձեզ , Զովունի համայնքից 2017թ ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Դուք ստացել եք 2 ձայն , քանզի Ձեզ ավելի հարազատ Սոլակ գյուղում և Աբովյան քաղաքի հարակից գյուղերից ստացել եք 0 ձայն2019թ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Զովունի գյուղը Ձեզ տվել է 619 ձայն , վստահելով Ձեզ, սակայն, հարկ եմ համարում նշել, որ նման գործելաոճը անվստահություն և հիասթափություն է առաջացնում Զովունի գյուղի բնակիչների մոտ Ձեր վարկանիշի հանդեպ:

Մեջբերելով այս փաստերը , խնդրումենք «քայլ անել» դեպի ժողովրդավարություն ևվերանայելարձակված N67 որոշումն և հնարավորություն տալով Զովունիի հասարակությանը վերականգնել Ձեզ տրված վստահության քվեն :
Ակնկալում ենք Ձեր աջակցությունն վերոնշյալ խնդրի լուծմանը:




Լրահոս