Մանրամասներ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների և ՍԴ դատավորի թեկնածուի հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը սկսել է հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: Երեկ Վահե Գրիգորյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ. սա թեկնածուի առաջին հանդիպումն էր ԱԺ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումն ավելի քան մեկ ժամ է տեւել, որի ընթացքում պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել Վահե Գրիգորյանին:

Ընդ որում, տեղեկացանք, որ հանդիպման ընթացքում ընդդիմադիր խմբակցության պատգամավորները չեն թաքցրել, որ Վահե Գրիգորյանի առաջադրման հետ կապված խնդիր են տեսնում՝ կապված Սահմանադրության հետ: Բացի այդ, պատգամավորները մտահոգություն են հայտնել նաեւ` կապված նրա եւ գործող իշխանության հետմտերիմ կապերի հետ: Մասնավորապես, կարծիք են արտահայտել, թե կապերը կարող են կաշկանդել Վահե Գրիգորյանին:

Հավելենք, որ այսօր Վահե Գրիգորյանը կհանդիպի իշխանական «Իմ քայլը» խմբակցության հետ:




Լրահոս