
2013թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը19.00-ի սահմաններում, Արա Ավետյանը եւ Սերգեյ Հարությունյանը ցանկացել էին պայթեցնել Վիտալի Բալասանյանի «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 45 ՏԼ 045 պետհամարանիշի ավտոմեքենան : Այս արարքի համար Արցախի ընդհանուր իրավասության դատարանը վերջիններիս ազատազրկման դատապարտեց 11 տարի ժամկետով: Արդեն 6 տարին է, ինչ Սերգեյ Հարությունյանը եւ Արա Ավետյւանը իրենց պատիժը կրում են Արցախի քրեակատարողական հիմնարկում:
Երեկ armlur.am-ի խմբագրություն էր այցելել Արա Ավետյանի եւ Սերգեյ Հարությունյանի եղբայրը եւ կոչով դիմում է Արցախի նախագահ Բակո Սահակյանին` խնդրելով , որ նա անի իր քայլը, որով կարող է փրկել ազատազրկման դատապարտված անձանց երեխաների կյանքը:
Մանրամասները` տեսանյութում