Բարոյական առումով կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով որքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջնորդությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։
«Պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, եւ այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին, որ միջնորդում եմ, որ դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանով կարող ենք էս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։