
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը եւ այլ օրենքների, դիմել են դատարան։
Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաեւ ՄԻՊ-ին։ Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է սկսել։
Դատարան դիմած դասախոսները հույս ունեն, որ դատարանը նախեւառաջ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում