Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Նշենք, որ մահացած զինծառայողը Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքից էր:
Դեպքի առթիվ ArmLur.am-ը զրուցել է Մալիշկա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանի հետ. «Շատ լավ, խելացի երիտասարդ էր, դպրոցում սովորել է գերազանց, ունի բազմաթիվ պատվորգրեր , շատ թասիբով անձնավորություն էր»:
Մեր զրուցակցի խոսքով՝ մահացած զինծառայողը տան միակ զավակը չէ, ունի իրենից բացի ավագ եղբայր և կրտսեր քույր:
Հավելենք, որ ընտանիքն ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում:
«Շատ համեստ, օրնակելի ընտանիք են: Արտյոմը խելացի, համեստ երիտասարդ եր»,-ասաց նա:
Լիդա Եղիազարյան