Ինչու են չեղարկվել Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների եւ Արցախի տարբեր քաղաքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագրեր:

Այս մասին ArmLur.am-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս եւ Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերը: ԱԳՆ-ից հայտնում են, որ սա միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է։

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչու են ամեն դեպքում նման որոշումներ կայացվել: նա ի պատաախան վկայակոչեց Արցախի ԱԳՆ-ի հունիսի վեցի հայտարարությունը և չցանկացավ մեկնաբանել:

Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։ Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։




Լրահոս