Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780 աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: