ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները «պլստացին» եւ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվի:
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ին քննել էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացրած միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Ռ․Հակոբյանին, Ս․ Միքայելյանին, Ս․ Անտոնյանին, Վ․Ավանեսյանին, Ա․ Բարսեղյանին, Մ․ Դրմեյանին, Գ․ Հակոբյանին, Տ․ Պետրոսյանին, Է․ Սեդրակյանին եւ Ն․Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ:
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հրապարակի այսօր, սակայն արդեն պարզ է, որ անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով որոշում չի կայացվի: Ասել է թե` դատավորներն այս անգամ «պլստացին», եւ կարգապահական վարույթ չի հարուցվի: