
ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել:
«Ժողովուրդ՚» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագծով առաջարկում է չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը: Ավելին, առաջարկվում են իրավական կառուցակարգեր, որոնց հիման վրա պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան կփոխարինի իր հայեցողությամբ նշանակված անձը:
Իսկ պետական մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության կամ հրաժարականի դեպքում` նրան, վարչապետի որոշմամբ, կփոխարինի տեղակալներից որեւէ մեկը