Վերաքննիչ քրեական դատարանի բակում այսօր՝ հունիսի 14-ին, բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա դեմ հանդես եկող քաղաքացիները։ Դատարանի տարածքում հսկողություն են իրականացնում ոստիկանները եւ դատական կարգադրիչները, արգելապատնեշներ են տեղադրվել։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքներն է քննվում: Դատարանի դահլիճում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: