
Այս պահին ՍԴ դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը Ազգային ժողովում է: Նա հանդիպում է ունենում Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների հետ: Նշենք, որ Վահե Գրիգորյանն արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների հետ: Ինչպես հայտնի է, երեքշաբթի մեկնարկող լիակատար նիստերի ժամանակ տեղի կունենա ՍԴ անդամի ընտրություն, և դրանից առաջ թեկնածուն պետք է հանդիպում ունենա բոլոր խմբակցությունների հետ:
Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ կհայտնենք հանդիպման ավարտից հետո: