
Մեկնարկեց ֆուտբոլի հնագույն առաջնություններից մեկը՝ Ամերիկայի Գավաթը: Բրազիլիայում ընթացող առաջնության առաջին խաղում «Պենտակամպեոնները» ընդունեցին Բոլիվիային եւ հաղթեցին 3:0 հաշվով:
Իր հաշվին դուբլ գրանցեց Ֆելիպե Կոուտինյոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էվերտոնը: Այս հաղթանակի շնորհիվ բրազիլացիները վաստակեցին 3 միավոր եւ դեռեւս միանձնյա գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը:
Էդմոն Մարտիրոսյան