Ամերիկայի Գավաթի խաղարկությունում կայացան եւս երկու հանդիպում: Նախ A խմբի երկրորդ խաղում մրցեցին Վենեսուելան եւ Պերուն: Խաղն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով:
Այժմ A խումբը վաստակած 3 միավորով գլխավորում է Բրազիլիան,ում էլ հաջորդում են այս երկու հավաքականները մեկական միավորներով: Բոլիվիան դեռեւս վաստակած միավոր չունի:
Օրվա կենտրոնական խաղում միմյանց ուժերը չափեցին Արգենտիան եւ Կոլումբիան:Արգենտինան կրկին անհուսալի վիճակում էր: Մեսսին նույնպես անել ոչինչ չկարողացավ եւ արդյունքում «Ալբեսելեստեն» պարտվեց 0:2 հաշվով: Կեյրուշի թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Մարտինեսը եւ Զապատան: Կոլումբացիները վստահ եւ արժանի հաղթանակ տարան եւ այս պահին 3 միավորով միանձնյա գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը:
Էդմոն Մարտիրոսյան