
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 48-ամյա Գոռ Մ.-ն և հայտնել, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Երևանում գործող հայտնի վարժարաններից մեկում վարժարանի ուսուցիչ Ս. Գ.-ն իր 15-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տարածքային ոստիկանության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ճշտել են՝ որ վարժարանում է աշխատում այդ ուսուցիչը և ունեն կասկածներ, որ անառակաբարո գործողությունները կատարվել են վարժարանում: