Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի քանի հարցերի, այդ թվում Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակի, Սահամանդրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին և այլն։ ԱԺ նախագահը իր խոսքում նաեւ չբացառեց, որ արդարադատության նախկին նախարար Արտակ Զենալյանին կարող են այլ պաշտոն առաջարկել, սակայն փակագծեր չցանկացավ բացել։
ArmLur.am-ը Միրզոյանից հետաքրքրվեց վարչապետի հայտարարության շուրջ, որը վերաբերում էր այլ ուժերի հետ համագործակցության մասին։ Մասնավորապես, վարչապետն ասել էր, թե կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ։
Մանրամասներտը՝ տեսանյութում