Եթե չես կարող մուրճդ խփել սեղանին, որ հասկանան՝ ով ով է, գնա. Զորիկյանը՝ Քոչարյանի դատավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիտում էի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունն, ու տպավորությունս այնպիսին էր, որ մեղադրյալը դատավորն էր: Քոչարյանը դատավորին ասաց. «Ձեր յախան թա՛փ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս»: Այ մարդ, այս ի՞նչ է կատարվում: Դատավո՛ր, դիմում եմ քեզ, ինչո՞ւ ես կուռկուռի ձագ դարձել. եթե ամորձիներ չունես, որ մուրճդ խփես սեղանին, ուրեմն հրաժարական տո՛ւր, գնա՛: Պետք է ավելի խիստ լինել, որ հասկանան՝ ով ով է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը` խոստովանելով, որ կիսատ է թողել դիտումը` չկարողանալով հանդուրժել դատարանում տիրող իրավիճակը:

Նրա խոսքով` արդարադատության հաստատման համար երբեմն ցանկություն է առաջանում ավելի կտրուկ միջոցների կիրառման ականատեսը լինել, բայց, միեւնույնն է, բոլորը պետք է շարժվեն օրենքի սահմաններում. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարյուր անգամ ասել է, որ չի կարող գնալ նախկինների ճանապարհով, եւ դա ճիշտ է: Որքան էլ մեզ զայրացնեն ինչ-ինչ երեւույթներ, հարկավոր է օրենքի ճանապարհով գնալ»,-ասաց նա:

Երգահանը հույս ունի, որ, այնուամենայնիվ, արդարությունը կհաղթի` կլինի դա դատավորին, մյուս կադրերին փոխելու, անցումային արդարադատություն հաստատելու, թե մեկ այլ ճանապարհով:

Որոշ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքը միլիարդատեր չէ, միլիոնատեր` միգուցե: «Ես համարում եմ, որ երկրորդ նախագահի եւ, առհասարակ, նախկին ռեժիմի օրոք եղել է ոչ թե սովորական գողություն, այլ համակարգված թալան: Ընդ որում, նախկին իշխանության պարագլուխներն իրենց փրկելու համար ուզում են, որ ստորին օղակների մաս կազմողները պատժվեն, բայց, ի՞նչ է, ծաղրո՞ւմ են մեզ: Իրենց օրոք է այդ ամենը տեղի ունեցել, ուրեմն իրենք պետք է պատժվեն, գողոնն էլ պետք է վերադարձվի ժողովրդին»,-եզրափակեց Զորիկյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս