
Հարգելի համաքաղաքացիներ,
մայրաքաղաքի Իսակովի պողոտայի հ.11/1 հասցեում տեղակայվող նորակառույց «Ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»-ի կարիքների համար ս.թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ պողոտայի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքները: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: