Հայաստանի և Արցախի միջև չեն կարող լինել տարաձայնություններ. հակառակ դեպքում սա կնշանակի կործանում. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններից հետո քանակական առումով կտրուկ նվազել է խախտումների քանակը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատել և միշտ դրա մասին խոսում ենք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց  Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով սահմանի իրավճակին:

«Սա վերլուծության համար միայն մի ուղղություն է, կան նաև այլ շերտեր, որտեղ որևէ դրական ազդեցություն չի ունեցել, այլ Ադրբեջանն ավելի սաստկացրել  է  իր հայատյացությունը, հակահայկական քաղաքականությունը, դա վերաբերում է Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններին, որը բնական է՝ ուղղված է մեր դեմ: Միայն այս տարի տեսեք, թե քանի զորավարժություններ են անցկացրել և պետք է անցկացնեն Թուրքիայի հետ, ինչպիսի հակահայկական քարոզչություն են վարում: Ինչպես են կաշառում Ֆրանսիայի որոշ շրջանների, որպեսզի Արցախի հետ հումանիտար համագործակցությունները չեղարկվեն, չեն թողնում, որպեսզի Հենրիկ Մխիթարյանն այցելի Բաքու»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է Արցախի և Հայաստանի համախմբածությանը, ապա Բաբայանը նշեց, որ  երբևիցե չպետք է մոռանանք, որ մեր բոլոր պարտությունների հիմքը, եղել է հենց անհամախմբվածությունը:

«Հայաստանի և Արցախի միջև չեն կարող լինել տարաձայնություններ, հակասություններ, հակառակ դեպքում սա կնշանակի կործանում, բոլորը պարտավոր են նորմալ, գործնական, եղբայրական հարաբերություններ ունենալ: Խոսքը վերաբերում է ղեկավարությանը, որովհետև սա քմահաճույք չէ, սա մեր պետության կենսական շահերից բխող հրամայական է»,- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս