ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այն վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:

Ջահի հետ փոխանցվեց հայոց հզոր թագավորների պատգամը՝  այն է.«Շենացնենք երկիրը՝ ի հեճուկս թշնամիների: Հաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, որ այլևս չկրկնվի անցյալը»:

Հանդիսավորարարողությամբհիացողմարդիկ, որոնցմեջնաևարտերկրիցժամանածմերհայրենակիցներնէին և օտարերկրյահյուրեր, երեխաներ, տպավորված էին:

Ժողովրդի այսպիսի արձագանքը ևս մեկ անգամ հաստատում է՝ Համահայկական խաղերի առաքելեւթյունն առավել քան նպատակին է ծառայում. միասնության, սիրո և ուժի սերմանում և դրսևորում է սա:

Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ-Սփյուռք ամբողջությունը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

 




Լրահոս