![](https://armlur.am/wp-content/uploads/2019/06/64386103_489345755137873_9065094275724738560_n.jpg)
24 տարի իրավապահների կողմից հետախուզվող անձ են բռնել Հայաստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1995թ հունիսի 14-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվել է Թեւան Խաչատրյանը եւ մինչեւ 2019թ. փետրվար ամիսը թաքնվել է քննությունից:
2018թ. դեկտեմբերին ցանկացել է վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու նպատակով դիմել է Ուկրաինայի Խարկով քաղաքում գտնվող ՀՀ հյուպատոսություն եւ ներկայացրել է եղբոր կեղծ անձնագրի պատճենը:
2019թ. փետրվարի 8-ին` ժամը 08:08-ի սահմաններում, Բագրատաշենի հսկիչ սահմանային անցագրային կետով ապօրինի հատելով ՀՀ պետական սահմանը, վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, որտեղ էլ նրան բռնել են:
Տեսանյութը` տեսանյութում