ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի մարզպետի եղբոր հետ վիճաբանած անձը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կոտայքի մարզպետի եղբոր` Ռուբեն Պետրոսյանի հետ վիճաբանած «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Վերջինս բողոքում է քրեական գործի ընթացքից :

Հիշեցնենք որ մայիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը` Ռուբեն Պետրոսյանը, ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին: Խնդրի հետ կապված դեռեւս մեկ շաբաթ առաջ ArmLur.am-ը զրուցել էր մարզպետի հետ, որը նշել էր, թե սա քաղաքական սադրանք է` ուղղված իր գործունեությանը. «Որքանով ինձ է հայտնի, եւ եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճնի ճանապարհին մեքենայի ազդանշաններով եղբորս հասկացրել է, որ կանգնեցնի մեքենան: Եղբայրս կայանել է: Երիտասարդը մոտեցել է եղբորս եւ շատ անհարգալից տոնով իմ եւ եղբորս հասցեին վիրավորական արտահայտություններ արել:

Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկացել է ընդգրկվել թիմի ներսում, գործունեություն ծավալել մեզ մոտ, եւ ավելի ուշ հասկացանք` պաշտոնի ակնկալիքով է եկել, ինչը չէր կարող իրականություն դառնալ: Սույն օբյեկտը բազմաթիվ անգամ իմ գործունեության վերաբերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- նշել էր մարզպետը:

Ինչեւէ, հետաքննական մարմինը բացատրություն էր վերցրել ինչպես Կոտայքի մարզպետի եղբորից, այնպես էլ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանից, եւ դատաբժշկի ուղեգիր էին տվել:

Լիդա Եղիազարյան, Քնար Մանուկյան

Մարամասները` տեսանյութում:




Լրահոս