ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոս Անջելեսում

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիան Los Angeles Lakers եւ Utah Jazz բասկետբոլային թիմերի հանդիպումից հետո պառկած բողոքի ակցիա է իրականացրել` ցանկանալով ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության հարցի վրա: Մասնակիցները լուռ պառկել են մայթին` իրենց վրա սեւեռելով բասկետբոլային հանդիպումից հետո համալիրից դուրս եկող հազարավոր երկրպագուների ուշադրությունը: Անդամներն իրենց ձեռքում պահել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պաստառներ:

 

 

 

ՀԱՐՑ. Որքա՞ն է կազմում ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը:

Սաթենիկ Պետրոսյան (36 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
Միաժամանակ հայտնում ենք, որ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ` բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն` ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ:

 

 

ՀԱՐՑ. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում գործունեություն իրականացնող կազմակերպության մոտ տարվա ընթացքում երկրորդ անգամ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի տեղափոխում, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում:

Գուրգեն Սարոյան (40 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` եթե ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա տարվա ընթացքում երկրորդ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, եւ համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից (եկամտային հարկից) ազատման արտոնությունից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում եւ դրան հաջորդող մեկ տարում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում նշել, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից:




Լրահոս