Կոնկրետ անուններ են տրվել. Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով ցուցմունք են տվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթին ենթասպայի ցուցմունքից որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, ոստիկանության զորքերի ենթասպան իր ցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել, իսկ Գեղամ Պետրոսյանը կրակել է, եւ այդ ամենին ականատես է եղել ոստիկանության զորքերի սպայական կազմը, եւ կոնկրետ անուններ են տրվել: Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տվել, սակայն բանավոր կերպով հայտնել է, որ ենթասպային չի ճանաչում, քանի որ ենթասպան ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընդգրկված է եղել ոստիկանության զորքերի կազմում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս