«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում` Մարտակերտի դիրքերում, ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է:
Վերջինս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր: Նշենք, որ Հայկն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար ՀՀ դրամ թոշակ եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից` 26.000 ՀՀ դրամ:
Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց, որ պատերազմը սկսելու մասին իմացել են իրար մեջ խոսելով միայն, բայց արդեն դիրքեր բարձրանալուց տագնապով են բարձրացել: Անդրադառնալով Ազգային ժողովում ստեղծված Ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողովի գոյությանն ու հնարավոր բացահայտումների թեմային` Թորոսյանը դա ուշացած քայլ համարեց` ընդգծելով.
«Եթե գործեր կան, որ պետք է քննվեն, թող քննվեն, պարզապես չգիտեմ` ինֆորմացիայի ստուգությունը, արդիությունը կպահպանվի, թե ոչ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: